Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12,  վիրավորվել  419 քաղաքացի
Տարածաշրջան
21:49 30/10/2020
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12, վիրավորվել 419 քաղաքացի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, վիրավորների թիվը հասել է  419-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Արտակարգ իրավիճակների և աղետների պետական գործակալությանը: 

Նշվում է, որ փրկարարներն աշխատում են ավերված 17 շենքերի փլատակներում։

Հիշեցնենք, որ ուրբաթ կեսօրին 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը  Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում է: Ցնցումներ են զգացվել նաև մոտակա Հունական կղզիներում, տեղական սեյսմոլոգները այն գնահատել են 6,9 բալ ուժգնությունը:
 

Placeholder
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12, վիրավորվել 419 քաղաքացի