ԱՀԿ-ն գրանցել է օրական կտրվածքով COVID-19-ի բացարձակ ռեկորդային ցուցանիշ
Աշխարհում
23:27 30/10/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն գրանցել է օրական կտրվածքով COVID-19-ի բացարձակ ռեկորդային ցուցանիշ

Անցած օրն աշխարհում գրանացվել է  կորոնավիրուսային հիվանդության 505 հազար 756 դեպք, ինչը համավարակի սկզբից բացարձալ ռեկորդային ցուցանիշ է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Միայն Ամերիկայում մեկ օրում հիվանդներն ավելացել են 143,4 հազարով, Եվրոպայում՝ 258,6 հազարով,  հարավ-արևելյան Ասիայում՝ 58,2 հազարով։

Ամբողջ աշխարհում, ըստ ԱՀԿ տվյալների, համավարակի սկզբից 44,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 1,1 միլիոնը մահացել է։ 
 

Placeholder