Զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը
Սպորտ
20:27 30/10/2020
Հայաստան

Զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը

Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը ռազմաճակատում է և պայքարում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ Արցախի ու Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին օրերին, զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը: Նա արդեն իսկ հասցրել է հերոսանալ՝ հստակ կատարելով իր մարտական առաջադրանքը»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարությունում:

Placeholder
Զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը