Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Թաթոյան
Քաղաքական
10:06 30/10/2020
Հայաստան

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ քիչ առաջ տեղեկացել է՝ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»,- գրել է Ա. Թաթոյանը։ 

Placeholder
Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Թաթոյան