Րոպեներ առաջ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իզմիրում․ կան փլուզումներ
Տարածաշրջան
16:43 30/10/2020
Տարածաշրջան

Րոպեներ առաջ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իզմիրում․ կան փլուզումներ

Հզոր երկրաշարժ է տեղի է ունեցել Թուրքիայի Էգեյան ծովի ափին, Հունաստանի Սամոս կղզուց հյուսիս, հայտնում է BBC-ն։

7 բալ ուժգնությամբ ցնցումը, որը գտնվում է Իզմիր նահանգի արևմտյան ափից մոտ 17 կմ հեռավորության վրա, զգացվել է մինչև Աթենք և Ստամբուլ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան, բայց Թուրքիայի Իզմիր քաղաքից ստացված պատկերները ցույց են տալիս փլուզված շենքեր:

 Թուրքական Anadolu-ն հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է բնակելի վեց շենք։

Հաղորդվում է, որ այօրվա երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանի Կրետե կղզում:

Սոցիալական ցանցերում տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ փլուզված շենքերի փլատակների միջով որոնում կատարում: Երկրաշարժի արդյունքում բարձրացել է նաև ծովի մակարդակը։

1999 թ.-ին Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է շուրջ 17000 մարդ:

 

Placeholder
Րոպեներ առաջ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իզմիրում․ կան փլուզումներ