ԵԽԽՎ․ Հրթիռային հարվածները քաղաքացիական տարածքներին պետք է դադարեցվեն
Քաղաքական
10:54 30/10/2020
Տարածաշրջան

ԵԽԽՎ․ Հրթիռային հարվածները քաղաքացիական տարածքներին պետք է դադարեցվեն

«Քաղաքացիական տարածքներին հրթիռային հարվածները պետք է դադարեցվեն», - ասում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների կոմիտեի նախագահ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա, SOC),:

«Ադրբեջանական Բարդա քաղաքում հարվածը, որի արդյունքում 21 մարդ է զոհվել, ողբերգություն է: Նույնն է հարվածը, որը, ըստ հաղորդումների, տեղի է ունեցել ծննդատանը և Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի այլ ենթակառուցվածքներին: Բոլոր կողմերը կիսում են պատասխանատվությունը, բոլոր կողմերը խնդրի մի մասն են, և բոլոր կողմերը նաև լուծման մաս են կազմում», - ասում է  Ֆրիդեսը:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են: Իրավիճակը կվատթարանա մինչև ներգրավված կողմերը ոչ միայն համաձայնեն հրադադարի ռեժիմին, այլ նաև պահպանեն այն։

«Բոլոր կողմերի իշխանությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ այս հակամարտության հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար` կապված տեղահանված անձանց շտապ տեղավորման, տեղահանված երեխաների կրթության, սննդամթերքի, հագուստի և բժշկական պարագաների հետ բաշխման, վիրավորների բուժման,  ռազմագերիների փոխանակման հետ: Իշխանությունները պետք է լիարժեք համագործակցեն մարդասիրական բոլոր համապատասխան դերակատարների հետ և թույլ տան նրանց աջակցություն ցուցաբերել»,-ասում  է Ֆրիդեսը:

Ֆրիդեսը նշել է, որ հարցը դրել է Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի օրակարգ, որպեսզի ԵԽ անդամ 47 երկրների խորհրդարանականները կարողանան ուշադիր հետևել իրավիճակին:
 

Placeholder
ԵԽԽՎ․ Հրթիռային հարվածները քաղաքացիական տարածքներին պետք է դադարեցվեն