Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Մշակույթ
17:47 31/10/2020
Հայաստան

Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Կորոնավիրուսից առաջացած բարդացումներից  մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը։ Նա 53 տարեկան էր։ 

Դերասանի դուստրը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնավոր է ավելի երկար ապրել քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս․․․․ Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու․․․

Հարազատներ՛, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոնները, հոգատար գտնվել միմիանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում ։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է»։մ 

 

 

Placeholder
Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը