Վրաստանում կորոնավիրուսից 15-ամյա աղջիկ է մահացել
Տարածաշրջան
17:17 31/10/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսից 15-ամյա աղջիկ է մահացել

Վրաստանում՝ Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում բուժվող կորոնավիրուսով վարակված 15-ամյա աղջիկը մահացել է:

Jnews-ի հաղորդմամբ, այս մասին «ԻնտերպրեսՆյուզ» գործակալությանը հայտնել է կլինիկայի բժշկական տնօրեն Լալի Թուրձելաձեն:

Այսօրվա դրությամբ սա Վրաստանում կորոնավիրուսից ամենաերիտասարդ մահվան դեպքն է: Հիվանդը կլինիկայում էր ավելի քան երկու շաբաթ, նա միացված էր արհեստական շնչառության սարքին:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսից 15-ամյա աղջիկ է մահացել