Ռադայի պատգամավորները Վրաստան չեն հասել. Կողմերը մեղադրում են միմյանց
Քաղաքական
13:58 31/10/2020
Տարածաշրջան

Ռադայի պատգամավորները Վրաստան չեն հասել. Կողմերը մեղադրում են միմյանց

Վրաստանի Քաղավիացիայի գործակալությունը հերքել է տարածված այն ինֆորմացիան, որ իբր  վրացական կողմը արգելափակել է Ուկրաինայի Ռադայի պատգամավորների ու լրագրողների մուտքը Թբիլիսի։ Նրանք պետք է դիտարկեին հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, գործակալությունը SkyUp Airlines-ից ստացել է հայտ հոկտեմբերի 30-ին Կիև-Թբիլիսի-Կիև չարտերային թռիչք իրականացնելու համար, սակայն ավելի ուշ կրկին դիմել է գործակալությանը՝ խնդրելով չեղյալ համարել հայտը՝ վկայակոչելով չվերթի պատվիրատուին։

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր, ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության ղեկավար Էլիզավետա Յասկոն հայտարարել է, որ Վրաստանը մերժել է Ուկրաինայի թռիչքի թույլտվությւոնը, որով այդ երկիր պետք է մեկնեին երեք խմբակցությունից 30 պատգամավոր։

Placeholder
Ռադայի պատգամավորները Վրաստան չեն հասել. Կողմերը մեղադրում են միմյանց