Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին մեկ օրվա ընթացքում հարևան Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1 673-ով։ Անցած օրվա ընթացքում մահացել է 22 մարդ։ Տվյալները հրապարակել է Sputnik-georgia-ն։
StopCov կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում համավարակից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 38 936 մարդ։ Հիվանդության հետևանքով մահացել է 307 մարդ։
Այս պահին կարանտինում է գտնվում 3 0001 մարդ, ստացիոնար բուժման ընթացքում է՝ 4 136 մարդ, տնային պայմաններում բուժվում է 9 531 մարդ, ինքնամեկուսացման մեջ է 30 467 մարդ։ 41 հիվանդ Վրաստան է տեղափոխվել բուժվելու այլ երկրներից։
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է այս տարվա փետրվարի 26-ին։