Արցախի ՄԻՊ. Չորս ռազմագերի սպանվել է
Իրավունք
11:35 31/10/2020
ԼՂՀ

Արցախի ՄԻՊ. Չորս ռազմագերի սպանվել է

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում հրապարակել է ադրբեջանական կողմի տարածած տեսանյութից վերցված կադրեր, որտեղ երևում են սպանված հայ զինծառայողների մարմինները։

«Ադրբեջանական սոցիալական մեդիան հրապարակել է նոր տեսանյութ՝ ցուղադրելով մահացած 19 հայերի մարմինները, նրանցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ։ Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով չորս զինվորները եղել են ռազմագերիներ մինչև սպանվելը։

Անպատժելիությունն ու կույր լինելը Ղարաբաղին բերում են նոր հանցագործություններ ու ողբերգություններ»,- գրել է Բեգլարյանը։

Placeholder
Արցախի ՄԻՊ. Չորս ռազմագերի սպանվել է