Արտակ Բեգլարյան. Ի՞նչ հումանիտար համաձայնություն
Իրավունք
11:05 31/10/2020
Հայաստան

Արտակ Բեգլարյան. Ի՞նչ հումանիտար համաձայնություն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում ահազանգում է՝ Ադրբեջանն այսօր առավոտյան հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։

«Ի՞նչ հումանիտար համաձայնություն։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից հետո Ադրբեջանն այսօր առովտյան դիտավորյալ թիրախավորել է Ստեփանակերտի հանրային ու բնակելի շրջանները, որոնց մոտակայքում Արցախի որևէ ռազմական օբյեկտ չկա»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց.

«Հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին:

Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ»։

 

Placeholder
Արտակ Բեգլարյան. Ի՞նչ հումանիտար համաձայնություն