Հրետակոծվում են Արցախի քաղաքները
Քաղաքական
15:14 31/10/2020
ԼՂՀ

Հրետակոծվում են Արցախի քաղաքները

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ շարունակվում են Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը:

«Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,- հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
 

Placeholder
Հրետակոծվում են Արցախի քաղաքները