ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման հետևանքները՝ լուսանկարներով
Քաղաքական
12:01 31/10/2020
Հայաստան

ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման հետևանքները՝ լուսանկարներով

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը թվիթերի իր միկրոբլոգում մի քանի  լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են ալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու հետևանքները։

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են նաև մայրաքաղաք Ստեփանակերտի հիվանդանոցներն ու այլ առողջապահական ենթակառուցվածքներ, իսկ բժիշկներն աշխատում են ռմբակոծությունների ներքո։

Նշենք, որ Ադրբեջանը Ժնևում ձեռք բերած համաձայնությունն արդեն խախտել է՝ հրթիռակոծելով Շուշին, հարվածներ հասցնել Ստեփանակերտին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։

Placeholder
ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման հետևանքները՝ լուսանկարներով