Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը
Քաղաքական
20:34 31/10/2020
ԼՂՀ

Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է  Շամպայնը։

Նա նշել է, որ կարևորում է ԼՂ հակամարտությունում միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը:

«Ես խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Արցախում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներին ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումը: Արտաքին ուժերը պետք է մնան հակամարտությունից դուրս»,- գրել է Շամպայնը:

Placeholder
Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը