Կարլ Բիլդտն արձագանքել է ԼՂ-ում Շվեդիայի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարոթյուններին
Քաղաքական
15:48 31/10/2020
Տարածաշրջան

Կարլ Բիլդտն արձագանքել է ԼՂ-ում Շվեդիայի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարոթյուններին

Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, ներկայում ԵԽ արտաքին հարցերով  համանախագահ Կարլ Բիլդտն արձագանքել է Արցախում սկանդինավյան երկրների խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ամերիկացի պաշտոնյայի հայտարարությանը։

Նա նշել է, որ Շվեդիան հանդիսանալով ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը, դժվար թե կարողանա հեռու մնալ հակամարտությունում հնարավոր խաղաղապահ առաքելությունից։

«Բայց հիմա, իհարկե, մենք շատ հեռու ենք դրանից։ Նախ և առաջ պետք է լինի խաղաղություն, որպեսզի պահպանես այն»,- գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։
 

Placeholder
Կարլ Բիլդտն արձագանքել է ԼՂ-ում Շվեդիայի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարոթյուններին