ՌԴ-ն Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Քաղաքական
13:15 31/10/2020
Աշխարհ

ՌԴ-ն Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնակաան կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի պատասխանը:

«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին ՀՀ Վարչապետ Ն.Վ. Փաշինյանի ուղղված դիմումի կապակցությամբ, որով խնդրում է խորհրդակցություններ սկսել՝ որոշելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանի Դաշնության կողմից տրվող օգնության տեսակը և չափը, վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորությունների մասով: Սույն Պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ միմյանց տարածքների վրա զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի վտանգների առաջացման դեպքում:

Պայմանագրին համապատասխան, Ռուսաստանը Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ հաստատել հրադադար, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարների այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Placeholder
ՌԴ-ն Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ