Զախարովա. Հայաստանի օգնության ձևաչափերի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կլինեն
Քաղաքական
16:28 31/10/2020
Տարածաշրջան

Զախարովա. Հայաստանի օգնության ձևաչափերի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կլինեն

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Զախարովան նշել է, ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Մոսկվան կկատարի իր գործընկեր Երևանի նկատմամբ պարտավարություններն այն դեպքում, երբ ռազմական վտանգ կլինի հենց Հայաստանի տարածքին։

«Այս դիրքորոշումն արտահայտված է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ»,- ավելացրել է Զախարովան՝ ավելացնելով, ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, այդ հարցով լրացուցիչ քննարկումներ կլինեն։

Placeholder
Զախարովա. Հայաստանի օգնության ձևաչափերի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կլինեն