Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի
Տարածաշրջան
12:30 31/10/2020
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի

Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հիվանդանոցներում է գտնվում 435 մարդ, նրանցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարարը։

Եվս 364 մարդ ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Վերջին տվյալների համաձայն, մահացել է 25 մարդ։

Էգեյան ծովին մոտ գտնվող Իզմիր նահագնում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է  մոտ 20 շինություն։ Երկրաշարժին հաջորդած ցունամիի հետևանքով ջրածածկ են եղել մերձափնյա փողոցները։

Երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան հունական Սամոս կղզում։ Ասյտեղ մահացել է 2 մարդ, ևս 20-ը վնասվածքներ են ստացել։

 

Placeholder
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի