WarGonzo. Ստեփանակերտի շուկային հարվածել են «Գրադ» կայանքից
Հասարակություն
13:22 31/10/2020
ԼՂՀ

WarGonzo. Ստեփանակերտի շուկային հարվածել են «Գրադ» կայանքից

WarGonzo-ի՝ Ստեփանակերտում գտնվող թղթակիցն այցելել է մայրաքաղաքի շուկան, որն այսօր առավոտյան հրթիռակոծել են Ադրբեջանի զինված ուժերը, ցույց տվել հետևանքները։

Սեմյոն Պեգովի փոխանցմամբ, շուկան հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։

«Բարեբախտաբար շուկայում այդ պահին մարդ չի եղել, քանի որ հրթիռակոծումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին։ Բայց ինքներդ եք հասկանում, որ օբյեկտը բացարձակ քաղաքացիական է»,-նշում է նա։

Պեգովն ուշադրություն է հրավիրում բնակչության վարքին, որն առավել շատ է զարմացնում օտարերկրացի լրագրողներին։ Չնայած խանութները վնասված են, սակայն թալան չկա
«Ամեն պատերազմում չէ, անկեղծ ասած, որ նման բան կտեսնես»,- նշում է թղթակիցը։
 


 

Placeholder
WarGonzo. Ստեփանակերտի շուկային հարվածել են «Գրադ» կայանքից