Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը
Քաղաքական
16:53 31/10/2020
ԼՂՀ

Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:

Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:

Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:

Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
 

Placeholder
Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը