Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ավերվել է 61 դպրոց, 10 մանկապարտեզ։
«61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»,- Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ թվերը ներկայացրել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղահրամանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Արցախում 60 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: