Իրանի չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը իր սահմանների մոտ. Իրանի արտգործնախարար
Քաղաքական
13:26 01/11/2020
Տարածաշրջան

Իրանի չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը իր սահմանների մոտ. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ներկայության կապակցությամբ: Իրանի արտգործնախարարը կիրակի օրը հայտնել է, որ Իրանը չի հանդուրժի նրանց ներկայությունը իր սահմաններին: «Tasnim» գործակալության կողմից տարածած Զարիֆի  խոսքը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:

«Սա չի համապատասխանում որևէ մեկի շահերին»,- ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի տարածքում ահաբեկչական խմբավորումների առկայության մասին լրագրողների հարցին:

Նրա խոսքով, այս պահին խմբավորումները սահմանամերձ շրջաններում չեն, բայց սահմանի անմիջական հարևանությամբ նրանց ներկայության հավանականությունը մեծ է, և Թեհրանը դրա վերաբերյալ հատուկ մտահոգություն է հայտնել կողմերին: «Բանակցությունների ընթացքում մենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին հայտնել ենք, որ Իրանը դա չի հանդուրժի»,- հավելեց արտգործնախարարը:

Բացի այդ, Զարիֆն ասել է, որ Թեհրանը սպասում է  կողմերի պատասխանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած նախաձեռնության վերաբերյալ: «Մենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններից, ինչպես նաև ռուս և թուրք ընկերներից ակնկալում ենք իրենց կարծիքը այս ծրագրի վերաբերյալ»,- ասել է նա:

Հոկտեմբերի վերջին Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, հատուկ բանագնացի կարգավիճակով, ուղևորություն կատարեց՝  Լեռնային Ղhարաբաղի ճգնաժամը լուծելու Թեհրանի նախաձեռնությունը առաջ տանելու ամար: Դիվանագետը այցելել է Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա:

Placeholder
Իրանի չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը իր սահմանների մոտ. Իրանի արտգործնախարար