«Անունս Արցախ է» երգը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ընդունել է որպես հիմնադրամի հիմն
Հասարակություն
12:06 01/11/2020
Հայաստան

«Անունս Արցախ է» երգը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ընդունել է որպես հիմնադրամի հիմն

Հոկտեմբերի 30-ին կայացած առաջին Բարեգործական համերգ-դրամահավաքի ընթացքում Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որք հիմնադրամը  որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:

Placeholder
«Անունս Արցախ է» երգը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ընդունել է որպես հիմնադրամի հիմն