Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է
Առողջություն
21:25 01/11/2020
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ինքնամեկուսացել է  այն բանից հետո, երբ նրա աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Newsgeorgia-ի փոխանցմամբ, այդ մասին հարևան երկրի կառավարության ղեկավարը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում։

«Ցավոք, հիմա ես ստիպված եմ աշխատել հատուկ ռեժիմով, քանի որ կորոնավիրուս է հաստատվել իմ աշխատակիցներից մեկի մոտ, ում հետ երեկ ես երկարատև շփում եմ ունեցել։  Հետևաբար ես մեկուսացել եմ ու  կշարունակեմ աշխատել այդ ռեժիմով»,-գրել է Գախարիան։

Ըստ աղբյուրի, հիվանդությունը հաստատվել է Գախարիայի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջից ի վեր Վրաստանում արձանագրվել է 40 727 վարակի դեպք։ Մահացել է 335 հիվանդ։
 

Placeholder