Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը լուսաբացին վերսկսվել է. Արցախի ԱԻՊԾ
Քաղաքական
10:09 01/11/2020
ԼՂՀ

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը լուսաբացին վերսկսվել է. Արցախի ԱԻՊԾ

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և Սերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։

Placeholder
Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը լուսաբացին վերսկսվել է. Արցախի ԱԻՊԾ