Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի։ Տուժածների թիվը հասել է 896-ի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ մոտ Իզմիրին։ Երկրաշարժը զգացվել է նաև մոտակա հունական կղզիներում։ Հաղորդվում է, որ Իզմիրում առնվազն 20 շենք է փլուզվել։ Երկրաշարժից առաջացել է ոչ մեծ ցունամի, ջուրը լցվել է փողոցներ։