Կանադայում մեկ գիշերվա ընթացքում երկու եկեղեցի է այրվել
Իրավունք
09:45 02/11/2020
Աշխարհ

Կանադայում մեկ գիշերվա ընթացքում երկու եկեղեցի է այրվել

Կանադայում՝ Օնտարիո նահանգում, մեկ գիշերվա ընթացքում երկու եկեղեցի է այրվել: Իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը։ korrespondent.net-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է  CTV հեռուստաալիքը

Եկեղեցիներում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել վեց ժամ տարբերությամբ, եկեղեցիներն ամբողջությամբ այրվել են։ Եկեղեցիները միմյանցից 7 կմ հեռավորության վրա են գտնվում: 

Ոստիկանության տվյալներով, տուժածներ չկան:

Ներկա պահին դեպքերի առիթով սկսվել է քննություն:

Placeholder