Դանիել Դեքեր. Արցախի հերոսներին նվիրված երգը՝ շուտով
Մշակույթ
11:25 02/11/2020
Հայաստան

Դանիել Դեքեր. Արցախի հերոսներին նվիրված երգը՝ շուտով

Ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերը հայտարարել է Արցախի հերոսների մասին երգի նկարահանումների ավարտի մասին։

«Տեսանկարահանումները ստացվեցին։ Շատ շուտով՝ նոր երգ Արցախի հերոսների մասին։ #RecognizeArtsakh»,- գրել է երգիչն իր ֆեյսբուքյան էջում։



Դանիել Դեքերի մասին՝

Համագործակցել է Արա Գևորգյանի հետ, մասնակցել Սարդարապատի համերգին, գրել և կատարել է «Ադանա» երգի անգլերեն բառերը։ Արա Գևորգյանի հետ մասնակցել է համերգային շրջագայութունների Ավստրալիայում, Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում, Սիրիայում:
2005 թվականին Դանիել Դեքերը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։

2010 թվականին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Նարեկացի արվեստի միությունում: Ձայնասկավառակում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Ախր ես ինչպես», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։

Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։ 2010 և 2016 թվականներին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգը, 2017 թվականին «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում համերգով հանդես է եկել Շուշիում։

Placeholder