Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում արտիստները հիմա այլ գործով են զբաղված
Հասարակություն
12:16 02/11/2020
Հայաստան

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում արտիստները հիմա այլ գործով են զբաղված

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն մի քանի օր է հայ ժողովրդի համար ճակատագրական այս պահին առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:

Թատրոնի ամբողջ անձնակազմը 24-ժամյա ռեժիմով աշխատում է մի քանի հերթափոխով: Աշխատանքներին մասնակցում են նաև այս գործի գիտակ կամավորներ:

Թատրոնի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կա անհրաժեշտություն այս ձևով մեր քաջարի զինվորին աջակցություն ցուցաբերելու:

Panorama.am-ի լուսանկարների շարքը՝ ներքևում։

Placeholder