02.11.2020. Կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է
Օրվա թեմա
10:58 02/11/2020
Հայաստան

02.11.2020. Կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2544 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք: Առողջացել է 639 մարդ: Մեկ օրում մահացել է 31 մարդ, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ-ի ներկայացված տվյալներով, նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 376 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում:

Placeholder
02.11.2020. Կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է