ՌԴ ԱԳՆ. Արցախում սկանդինավյան խաղաղապահների գաղափարը պետք է քննարկվի հակամարտության կողմերի հետ
Քաղաքական
14:23 02/11/2020
Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ. Արցախում սկանդինավյան խաղաղապահների գաղափարը պետք է քննարկվի հակամարտության կողմերի հետ

Արցախում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու գաղափարը, որն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից, պետք է համաձայնեցված լինի հակամարտության կողմերի հետ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: 

«Անհրաժեշտ է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցելուց հետո», - ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։

Օ՛Բրայանը նշել էր, որ դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ, ասելով, որ ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում` համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։

«Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար», - ասել էր Օ՛Բրայանը։

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Արցախում սկանդինավյան խաղաղապահների գաղափարը պետք է քննարկվի հակամարտության կողմերի հետ