Այաթոլլահ Խամենեի. Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի
Քաղաքական
14:17 03/11/2020
Տարածաշրջան

Այաթոլլահ Խամենեի. Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել իսլամի մարգարեի և իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան տարեդարձերի կապակցությամբ: Խամենեին շնորհավորել է այդ կապակցությամբ, հայտարարելով, որ այսօր իսլամի գլխավոր թշնամիներն իմպերիալիզմն ու սիոնիզմն են, որ ողջ էությամբ դեմ են իսլամին:

Այաթոլլահ Խամենեին իր ելույթում նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությանն ու ասել, որ «Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի»: Այս մասին գրում է Irna գործակալությունը։

Այաթոլլահ Խամենեին ասել է, որ Ադրբեջանին պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, ինչպես նաև պետք է երաշխավորվի Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը:

Խամենեին շեշտել է, որ միջազգային սահմանները պետք է հարգվեն, և ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն Իրանի սահմաններին մոտենալու մասին, որովհետև եթե այդպես անեն, նրանց խստորեն հակահարված կտրվի։ 

Placeholder
Այաթոլլահ Խամենեի. Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի