Սուրեն Սարումյան. «Դժոխքի ձորում» կոտրվել է Ադրբեջանի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը
Քաղաքական
17:15 03/11/2020
ԼՂՀ

Սուրեն Սարումյան. «Դժոխքի ձորում» կոտրվել է Ադրբեջանի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը

«Հարավային ուղղությամբ կա մի վայր, որտեղ թշնամին մեծ կորուստներ է կրել, թերևս իրենց համար կարող է համարվել «դժոխքի ձոր»։  Այդ ուղղությամբ  կոտրվել է Ադրբեջանի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը»,- լրագրողներին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանն այնտեղ մարտի էր մտցրել իր բոլոր հատուկ ստորաբաժանումները՝ թե «Յաշմայի» բրիգադը, թե ծովային հետևակը, թե արաբ վարձկաններին, սակայն հայկական ստորաբաժանումների հմուտ գործողությունների արդյունքում հակառակորդն այնտեղ կրել է իրապես մեծաթիվ կորուստներ։

Սուրեն Սարումյանն ասել է, որ արևելյան ուղղությամբ կատարվել է վերախմբավորում,  ճակատային մի փոքր հատվածում մեր ստորաբաժանումները զբաղեցրել են նոր բնագծեր։

«Խոսքը մի փոքր հետ քաշվելու անհրաժեշտության մասին է, սակայն մարտական գործողությունների ընթացքում դա բնականոն  երևույթ է, որևէ անհանգստության, խուճապի առիթ չկա»,- նշել է  ՊԲ խոսնակը։ 

Նա ընդգծել է, որ պաշտպանության բանակը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի, ամեն օր ներկայացնում է իրականությունը։
 

Placeholder
Սուրեն Սարումյան. «Դժոխքի ձորում» կոտրվել է Ադրբեջանի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը