Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուրաքանչյուր կառույցի, ինստիտուտի արդյունավետությունից է կախված ընդհանուր խնդրի կատարումը. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ յուրաքանչյուր կառույցի, ինստիտուտի արդյունավետությունից է կախված ընդհանուր խնդրի կատարումը
«Այն, որ զինված ուժերն այս օրերին ամբողջությամբ իր ուսերին է տանում պատերազմի ողջ ծանրությունը, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական գործիչների, դիվանագետների անելիքը սպառված է։
Ավելին՝ նրանք պարտավոր են ամենօրյա քրտնաջան աշխատանքով կիսելու, որքան որ հնարավոր է՝ թեթևացնելու բանակի ծանրաբեռնվածությունը։
Յուրաքանչյուրը պատասխանատվության իր չափաբաժինն ունի և յուրաքանչյուր կառույցի, ինստիտուտի արդյունավետությունից է կախված ընդհանուր խնդրի կատարումը»,- գրում է Տիգրան Աբրահամյանը։