Վրաստանի կառավարության ևս մեկ անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Առողջություն
21:19 03/11/2020
Տարածաշրջան

Վրաստանի կառավարության ևս մեկ անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նախարարությունից հայտնել են, որ նախարարն իրեն լավ է զգում, տանն է բուժվում։

Նա ինքնամեկուսացման ռեժիմի էր անցել վարակակրի հետ շփումից հետո։

Նախորդ օրը հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հաստատվել նաև այդ երկրի կառավարության ղեկավարի՝ Գեորգի Գախարիայի, կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի մոտ։

 

Placeholder