03.11.2020. Կորոնավիրուսի 1328 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:11 03/11/2020
Հայաստան

03.11.2020. Կորոնավիրուսի 1328 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2991 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք: Առողջացել է 1133 մարդ։ Մեկ օրում մահացել է 29 մարդ, որից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որոնցից 57599-ն` առողջացած, 1413-ը` մահվան ելքով: Մահվան ևս 383 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում:

Placeholder
03.11.2020. Կորոնավիրուսի 1328 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է