ՊԲ-ն լռեցրել է հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊՆ
Քաղաքական
09:33 03/11/2020
ԼՂՀ

ՊԲ-ն լռեցրել է հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է. 

«Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը:

Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարակն իրադրությունը»։ 

Placeholder
ՊԲ-ն լռեցրել է հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊՆ