Թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ոչնչացման գործողությունների մասին.ՊԲ
Քաղաքական
14:29 03/11/2020
ԼՂՀ

Թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ոչնչացման գործողությունների մասին.ՊԲ

Պաշտպանության Բանակը փաստեր է հրապարակել  թշնամու ուժերի ոչնչացման գործողությունների վայրերից:

ՊԲ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները

Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում  (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները  հակառակորդի համար իսկական §դժոխք¦ են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային  ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ  շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»:

Placeholder
Թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ոչնչացման գործողությունների մասին.ՊԲ