ՄԻԵԴ հավաստի ապացույցներ են ներկայացվել Արցախում թուրքական ուժերի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ
Իրավունք
17:28 03/11/2020
Հայաստան

ՄԻԵԴ հավաստի ապացույցներ են ներկայացվել Արցախում թուրքական ուժերի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ, կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին:

Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից:

«Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
ՄԻԵԴ հավաստի ապացույցներ են ներկայացվել Արցախում թուրքական ուժերի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ