Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
Տարածաշրջան
11:20 03/11/2020
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի

Թուրքական Իզմիրում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի: Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը, հաղորդում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհվածի և 994 վիրավորի մասին:

«Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժը 100 մարդու կյանք խլեց», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին 7.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Էգեյան ծովում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Իզմիրից 34 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի արդյունքում  հունական Սամոս կղզու Նեոն Կառլովասի քաղաքում փլուզվել է Աստվածամոր եկեղեցին: Երկրաշարժը զգացվել էր նաև Աթենքում: Սամոսում 2 մարդ զոհվեց և 20-ը վիրավորվեցին: Այնտեղ վեց ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել:

Placeholder
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի