04.11.2020. Կորոնավիրուսի 2374 նոր դեպք է գրանցվել, 41 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 04/11/2020
Հայաստան

04.11.2020. Կորոնավիրուսի 2374 նոր դեպք է գրանցվել, 41 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք: Առողջացել է 1212 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 41 մահվան դեպք, որից 6 դեպքում պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97150 դեպք, որոնցից 58811-ն` առողջացած, 1448-ը` մահվան ելքով: Մահվան ևս 389 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 36502 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 418080 թեստավորում։

Placeholder