«Գանձասար-Կապան»-ը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում
Սպորտ
18:36 04/11/2020
Հայաստան

«Գանձասար-Կապան»-ը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության պրեմիեր լիգայի 11-րդ տուրում կայացել է «Արարատ»  և «Շիրակ» հանդիպումը։ 4 ։ 0 խոշոր հաշվով հաղթեցին  երևանցիները։ Գոլերի հեղինակ դարձան Իգոր Ստանոևիչը, Մորի Կոնեն, Խուան Բրավոն և  Զավեն Բադոյանը:

Նոյեմբերի 3-ին պետք է կայանար նաև  «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» խաղը։ Կապանցիները չեն ներկայացել հանդիպմանը։ Բանն այն է, որ ակումբը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, տեղեկացնելով, որ թիմը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում և  գավաթի խաղարկությունում:

 

Placeholder