Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտին. ՌԴ-ն անում է հնարավոր ամեն բան, որ ԼՂ հակամարտությունն ավարտվի
«Ռուսաստանի Դաշնությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղում իրավիճակը կարել էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի։
«Գիտե՞ք, Ռուսաստանն անում է ամեն բան, որպեսզի փրկի մարդկանց կյանքերը, որոնք կանգնած են հակառակ կողմերում ու մինչ այս պահը, ցավոք, իրար տեսնում են ինքնաձիգների նշանառությամբ, միմյանց նկատմամբ զենք են օգտագործում՝ հասնելու այն նպատակներին, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաև բանակցային խաղաղ գործընթացի միջոցով»,-հայտարարել է ՌԴ նախագահը՝ Ազգային միասնության օրվա առթիվ կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում։