ՈւԵՖԱ-ն հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղարին ֆուտբոլային գործունեությունից
Աշխարհում
16:43 04/11/2020
Աշխարհ

ՈւԵՖԱ-ն հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղարին ֆուտբոլային գործունեությունից

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, հեռացրել է  ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին ֆուտբոլային ցանկացած գործունեությունից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է ՈւԵՖԱ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, խստագույնս պատժել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին։  Վերջինս սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել էր ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել էին տեսնել այն և պահպանել:

Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն գործը կքննի ըստ էության։ 
 

Placeholder
ՈւԵՖԱ-ն հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղարին ֆուտբոլային գործունեությունից