05.11.2020. Կորոնավիրուսի 2413 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:32 05/11/2020
Հայաստան

05.11.2020. Կորոնավիրուսի 2413 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք: Առողջացել է 1324 մարդ։ Մեկ օրում մահացել է 29 մարդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99563 դեպք, որոնցից 60135-ն` առողջացած, 1476-ը` մահվան ելքով: Մահվան ևս 390 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում:

 

Placeholder