ԱՀԿ-ն նախազգուշացրել է կարանտինը կրճատելու ռիսկերի մասին
Աշխարհում
09:17 05/11/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն նախազգուշացրել է կարանտինը կրճատելու ռիսկերի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է կորոնավիրուսով վարակվածների հետ կարանտինը նվազեցնելու ռիսկերի մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովեն։

Նրա խոսքով, կարանտինի տևողությունը 14-ից տաս կամ յոթ օր կրճատելը կորոնավիրուսով վարակվածների հետ շփվող անձանց համար մեծացնում է փոխանցման ռիսկը: Կերխովեն բացատրել է նաև, որ որոշ պետություններ նման քայլի են դիմում տնտեսական և սոցիալական նկատառումներից ելնելով:

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 14-օրյա կարանտին անցկացնել յուրաքանչյուրի համար, ով կապի մեջ է եղել հիվանդ մարդկանց հետ: Փորձագետը հիշել է, որ կազմակերպության դիրքորոշումը հիմնված է ինկուբացիոն շրջանի տևողության վրա, որը տատանվում է մոտավորապես մեկից մինչև 14 օր:

Փորձագետը հիշեցրել է, որ կազմակերպության դիրքորոշումը հիմնված է ինկուբացիոն շրջանի տևողության վրա, որը տատանվում է մոտավորապես մեկից մինչև 14 օր:

 

Placeholder
ԱՀԿ-ն նախազգուշացրել է կարանտինը կրճատելու ռիսկերի մասին