ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի ժայռերը մագլցող դիվերսանտները ոչնչացվել են
Քաղաքական
22:47 05/11/2020
ԼՂՀ

ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի ժայռերը մագլցող դիվերսանտները ոչնչացվել են

«Այսօր թշնամին Կարմիր Շուկայի ուղղությամբ փորձել է մատակարարումներ իրականացնել, մեքենաներով ճեղքում կատարել։ Խոցվել են մի քանի մեքենա, այդ թվում անձնակազմով բեռնված մեքենա»,- տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ, հակառակորդը փորձում է տարբեր ուղղություններով ամենաչնչին հաջողությունը գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը։

«Բայց մեր զորքերը, վճռականությունն անսասան են»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով՝  հաղթելու ենք։

Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ Շուշի-Բերձոր ճանապարհով երթևեկել,  քաղաքացիների անվտանգությունից ելնելով, չի թուլատրվում, չնայած Լիսագորի հատվածը երեկ մաքրվել է ու պարեկային ծառայություն է իրականացվում։

«Զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, քանի որ կարող են հրետակոծել, դիվերսիոն խմբերը վնաս պատճառել մարդկանց, մեքենաներին, այս պահին չի թույլատրվում այդ ուղղությամբ երթևեկել»,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ Շուշիի մատույցներում՝ Քարին տակի ու այլ ուղղությամբ որոշ վարձկաններ ու դիվերսանտներ փորձել են ժայռերը մագլցել, բայց ոչնչացվել են՝ մնալով ժայռերի տակ։
 

Placeholder
ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի ժայռերը մագլցող դիվերսանտները ոչնչացվել են