Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահը ութամսյա շրջագայություն է սկսել
Աշխարհում
18:45 05/11/2020
Աշխարհ

Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահը ութամսյա շրջագայություն է սկսել

Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահը ութամսյա շրջագայություն է սկսել։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Քաղաքապետարանում ցուցադրվելուց հետո, մինչև հուլիսի 3-ը, կրակը կշրջի Ճապոնիայի վարչական տարածքներով։

Ջահը կարելի է  դիտել մոտ տարածությունից, բայց  դիպչել  չի թույլատրվի, ինչպես նախկինում էր:

Փոխանցավազքը  կմեկնարկի մարտի 25-ին, Ֆուկուսիմայում և կշարունակվի մինչև հուլիսի 23-ը։ Երթուղու նշանաբանն է՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»։

Օլիմպիական  կրակը Հունաստանից Ճապոնիա էր բերվել ընթացիկ տարվա մարտին՝ խաղերը հետաձգելու որոշումից չորս օր առաջ:

Տոկիոյի մարզահանդեսը պետք է անցկացվի 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

 

 

Placeholder