Արցախի ՊՆ. Թշնամու ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ-ի կողմից հաջողությամբ կասեցվել են
Քաղաքական
10:13 05/11/2020
ԼՂՀ

Արցախի ՊՆ. Թշնամու ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ-ի կողմից հաջողությամբ կասեցվել են

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է. 

«Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:  Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:

Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:

Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նված ուղղություններում շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից»։ 

Placeholder
Արցախի ՊՆ. Թշնամու ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ-ի կողմից հաջողությամբ կասեցվել են